Արտենի
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 19-ամյա տղայի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածավան-Արտենի ջրանցքի…
Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը նշել է, որ Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն: «Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազիֆիկացում և ջեռուցում» ծրագիրը:…
Արտենիի ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի,…
Արտենի-Քարակերտ վթարից տուժած մեկ քաղաքացի շարունակում է բուժումը
ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից հայտնում են․ «Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:…