արտիստներ

  • Մի քանի արտիստների երգեր արգելվել են ռուսական ռադիոկայաններում

    Մի քանի արտիստների երգեր արգելվել են ռուսական ռադիոկայաններում

    Ռուսաստանում ռադիոկայանների եթերից հանվել են Ուկրաինային հրապարակայնորեն աջակցած կատարողների ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այժմ ռուսները տեղական ռադիոյով, չեն լսի Ալլա Պուգաչովայի երգերը, որն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից անմիջապես հետո մեկնել է Իսրայել և դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը։ Մոսկվայի ռադիոկայաններից մեկի խմբագիրը, ով ցանկացել է…

  • Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվել է անորոշ ժամկետով

    Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվել է անորոշ ժամկետով

    Որոշում է կայացվել՝ անորոշ ժամկետով հետաձգել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության այս տարվա միջոցառումը։ Այս մասին հայտարարություն է տարածվել մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հետաձգման պատճառը կորոնովիրուսի տարածման տեմպերն են ու մակարդակը։ Հայտարարությունում ասվում է, որ որոշումը կայացվել է մանրամասն ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո։ Նշենք, որ սա լինելու է«Գրեմմիի» արդեն թվով  64-րդ մրցանակաբաշխությունը։

  • Համահայկական մեծ համերգին հաշված ժամեր են մնացել․ հասույթը կուղղվի Covid 19-ի դեմ պայքարին

    Համահայկական մեծ համերգին հաշված ժամեր են մնացել․ հասույթը կուղղվի Covid 19-ի դեմ պայքարին

    Մայիսի 2-ին Երևանում ժամը 20։20-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի YouTube-ի պաշտոնական ալիքով կհեռարձակվի  համահայկական մեծամասշտաբ համերգային ծրագիրը, որի ամբողջ հասույթը կփոխանցի Հայաստանում կորոնավիրուսի բուժման ծրագրերին, անհրաժեշտ սարքավորումներին և դեղամիջոցների ձեռքբերմանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը մանրամասնեց և հաղորդեց ստեղծված հանձնաժողովի և բարեգործական նպատակների մասին։ «Կարծում եմ որ այս համերգը աննախադեպ…

  • Օպերայի թատրոնի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը

    Օպերայի թատրոնի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը

    Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, ՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: «Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, ղեկավարի սխալները, որոնք բերում են այսպիսի տհաճ պատկերի: Նա չի ճանաչում…

  • Սուրեն Շահվերդյանը հրաժարական տվեց

    Սուրեն Շահվերդյանը հրաժարական տվեց

    Սուրեն Շահվերդյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի…