Արտյոմ Քոլանջյան
Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության Facebook-ի էջում: «Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը: Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք մեր հերոսներին»: