Արցախին աջակցող պաստառ
Արցախին աջակցող պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Եվրո-2024-ի ընտրական փուլի Շվեդիա-Ադրբեջան խաղում տանտերերի երկրպագուների տրիբունայում պաստառ է ցուցադրվել՝ hաջակցություն Արցախի: Երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Շվեդիայում: «Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային…

