Արցախից
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը. ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 10 հազար 929 անձ, որոնցից 4303-ը վերադարձել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Ստացվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 6626 անձ է հիմնական լքել Հայաստանը:
Ռուսաստանը հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
Նոյեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ նախարարությունը: Այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով: Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լեռնային…
Սլովենիան 120 հազար եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Սլովենիան հայտարարել է Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ Այս մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում: «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք Արցախի փախստականներին։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120…
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Երեք բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին…
Արցախից ռուս խաղաղապահները գերեվարվել են Ուկրաինայում
Ուկրաինայում գերի են ընկել ռուսական 15-րդ մոտոհրաձգային բրիգադի երկու դիպուկահարներ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 15-րդ մոտոհրաձգային բրիգադը ՌԴ ԶՈՒ միակ խաղաղարար բրիգադն է։ Այն 2005-2008-ին եղել է վրաց-աբխազական հակամարտության գոտում, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բրիգադը մտցվել է Արցախ։ Ուկրաինայում ռուսական բլից կրիգի տապալումից եւ խոշոր կորուստներից հետո ԶԼՄ-ներում ու համացանցում տեղեկություն եղավ, որ ռուսները փորձում…