արցախի անկախություն

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով: «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած…

    Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը
  • Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ…

    Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
  • Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, ոչ մեկին չի հաջողվել Արցախի անկախության գաղափարն այնպես վարկաբեկել, ինչպես՝ Քոչարյանին: Ով է տեսել` անկախ պետության նախագահն իր պետությունը թողնի, գա մի այլ պետություն, որ վարչապետի կարիերա անի»: https://www.facebook.com/vard.simonyan.9/posts/2617633161593978

    «Ոչ մեկին չի հաջողվել Քոչարյանի նման վարկաբեկել Արցախի անկախության գաղափարը». Վարդ Սիմոնյան
  • Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին…

    Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը,…

    ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան