Արցախի Առողջապահութայն նախարություն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: