Արցախի ՆԳՆ
Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ
Սոցիալական ցանցերում տարածվող խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարությունը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով…
Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. հերքում
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ: Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն Արցախի խաղաղ բնակիչներին…
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է…
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը
Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ:…
Ասկերանի համայնքներից մեկում այսօր ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր` հունվարի 4-ին, փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հարակից տարածքում։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը` անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։…
Ստեփանակերտում ավտոմեքենա է այրվել
ԱՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: «Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը…
Փրկարարները, չնայած բարդ կլիմայական պայմաններին, հիվանդին տեղափոխել են Ստեփանակերտ
ԱՀ ՆԳՆ-ն հայտնել է մարտի 22-ին՝ ժամը 07:50-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա համայնքի բնակչը՝ ծնված 1960 թվականին, վատառողջ է և հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ փրկարար ջոկի փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր և, չնայած բարդ…
Առատ ձյան տեղումները Արցախում փլուզումների պատճառ են դարձել
Մարտի 21-ին Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան: «Փլուզման հերթական ահազանգը ստացվել է ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով…
Արցախի ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի մրցաշար
Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները: Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ: Մրցավարական և…
Արցախի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Օգոստոսի 21-ին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: «Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են…
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին Արցախի ՆԳՆ-ը հայտնել է, որ 2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են: «Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: Ջաբրայիլում հայտնաբերվել է ևս 3 աճյուն Ջրականից հայտնաբերվել և տարհանվել է ևս 6…













