ԱՐՑԱԽ ԲԱԿՈ_ՍԱՀԱԿՅԱՆ ԱԶԱՏ ԱԶԱՏ ԹԻ ՎԻ AZAT TV
Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված մեկուկես տասնյակ հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Աղբյուրը՝ shantnews.am

