ԱՐՑԱԽ ՄՇԱԿՈՒՅԹ ԽԱՉՔԱՐ ԱԶԱՏ ԱԶԱՏ ԹԻ ՎԻ AZAT AZAT TV
Դրմբոն համայնքում 11-13-րդ դարերին թվագրվող խաչքարներ են հայտնաբերվել
Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում բացահայտվել են նորահայտ խաչքարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարները Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում: Խաչքարները թվագրվում են 11-13-րդ դարերով։ Աղբյուրը՝ armenpress.am