Արցախ

  • 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել՝ ներգրավելով զոհերի հարազատներին և Արցախից բռնի տեղահանված անձանց։ Միջոցառման նպատակն էր հիշել զոհերին և միասնաբար կիսել այդ ցավալի իրադարձության ծանրությունը։ Պայթյունը խլեց 216 մարդու կյանք, որոնց թվում կային կանայք և երեխաներ։ Մոտ 300 մարդ ծանր վիրավորումներ ստացավ, իսկ 22 մարդու…

    Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել
  • Ադրբեջանի վարչակազմը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը Արցախի բռնազավթված տարածքներում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Վերջին ամիսներին Ստեփանակերտում ոչնչացվել են հասարակական նշանակության շինություններ և բնակելի տարածքներ՝ ընդգծելով ադրբեջանական կողմի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության շարունակական բնույթը։ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Ստեփանակերտի…

    Ադրբեջան մշակութային վանդալիզմը շարունակում է Ստեփանակերտում
  • Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 66-րդ հոդվածի, զինծառայողները Հայաստանում իրավունք ունեն օգտվել քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար։ Այս արտոնությունը գործում է անկախ տրանսպորտի սեփականության ձևից, բացառությամբ տաքսի ծառայություններից։ Բացի այդ, Կոստանյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք ավագանու նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Երևանի համայնքում…

    Զինծառայողները և զոհվածների ընտանիքները կօգտվեն տրանսպորտային արտոնություններից
  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ծրագրերին։ Չնայած այսպիսի ծրագրերի համար կառավարության կողմից տրամադրված մեծ ֆինանսավորմանը և բարձրաձայն հայտարարություններին, տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բողոքել չլուծված խնդիրներից։ Ֆինանսական և սոցիալական աջակցությունների վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են բարձրաձայնվում տեղահանվածների կողմից՝…

    Խաչատուրյանի և Տյուրկի հանդիպումն ու Արցախից տեղահանվածների չլուծված խնդիրները
  • Իրանը պաշտոնապես վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակիչները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց տները, ինչպես հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, որոնք հանգեցրին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանը, Իրանի դիրքորոշումն ընդգծում է տեղահանված հայերի՝ անվտանգ վերադարձի իրավունքը՝ իրենց կյանքի, գույքի և…

    Իրանը պաշտպանում է արցախահայերի՝ տուն վերադառնալու իրավունքը. Մովահեդիան
  • Արցախի որոշ շրջաններից տեղահանված ընտանիքների հիփոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունների սպասարկման համար 2025 թվականի բյուջեով նախատեսված է ավելի քան 7 միլիարդ դրամ: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծրագրով արդեն շուրջ 3,338 ընտանիք ստացել է բնակարանային հավաստագիր։

    Արցախի որոշ շրջաններից տեղահանվածների հիփոթեքային վարկերին կուղղվի 7 մլրդ դրամից ավել գումար
  • Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում և պատրաստվում է շահագործման հանձնել 2025 թվականին։ Հոկտեմբերի 30-ին կայացած բացման արարողությանը ներկա էր բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն աջակցում է կենտրոնի աշխատանքներին։ Կենտրոնը նպատակ ունի շարունակել Արցախում սկսած բժշկական ծառայությունները և աջակցել բնակչության առողջության վերականգնմանը։

    Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում
  • ԻՆչպես տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից, ներկայացրել է նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցել բռնի տեղահանվածներին: Սոցիալական աջակցության նոր ծրագրերը կսկսեն գործել 2025 թվականի հունվարից՝ ամսական ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել Արցախի հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։ Ըստ այդմ, Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ…

    Արցախից բռնի տեղահանված անձանց համար աջակցության նոր ծրագիր 2025
  • Ադրբեջանի կողմից Արցախում էլեկտրակայանների կառուցումը հանդիսանում է օկուպացված տարածքների յուրացման և բնական պաշարների անօրինական շահագործման հերթական քայլը: Այս գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև վկայում են Ադրբեջանի՝ տարածաշրջանում փաստացի իրավիճակ ստեղծելու քաղաքականության մասին: Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում կառուցում են 32 էլեկտրակայան: Այս մասին ասել է «Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ի…

    Ադրբեջանը օկուպացրած Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
  • Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազը հայտարարել է, որ Բաքուն պետք է երաշխավորի Արցախի հայերի անվտանգ վերադարձը: Նա միջազգային հանրությանից պահանջում է Ադրբեջանից. Անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին Թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Արցախում Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը Դևինազը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները Արցախում համեմատելի են ԴԱԻՇ-ի հանցագործությունների հետ՝ հատկապես մշակութային ժառանգության ոչնչացման առումով:

    Ֆրանսիացի պատգամավորը պահանջում է երաշխիքներ արցախահայերի վերադարձի համար
  • ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։ Լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով…

    Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել
  • «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Վերջ տվեք՝ Անհասկանալի ինչ որ քարոզչություն է ձևավորվել։ Տարբեր հարթակներում տարածվում է ադրբեջանական ճիվաղ շարժումներով իբրև պարեր, ծափ ու ծլնգոց, անռիթմ ու մի տեսակ վայրենական, հենց Արցախյան խորհրդանիշ ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿԻ մոտ հատկապես։ Եվ վայրենիների կողմից հայտարարվելով որ ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿԸ ադրբեջանական է։…

    Քարոզչություն է ձեւավորվել. տարածվում են ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերը՝ արված Արցախի խորհրդանիշի մոտ
  • Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արցախցիների մասին պատմող «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմնը երկրի կողմից ընտրվել է՝ այն ներկայացվելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում հոլիվուդյան Deadline պարբերականը։ Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է,…

    Հորդանանը Արցախի և արցախցիների մասին պատմող ֆիլմը կներկայացնի Օսկարի
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ի նախարարական հանդիպմանը: Նախարարն իր ելույթում ասել է. «Հարգարժա’ն նախարարներ, Գերազանցություններ, Հարգելի’ պատվիրակներ Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի…

    Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյան
  • Սիրելի՛ հայրենակիցներ, Բռունցքդ բեր նախաձեռնությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ: Այս օրը մենք բռունցքված նշում ենք մեր ազգի ազատության, արժանապատվության և ինքնորոշման ձգտման հաղթանակը: Մինչ մենք տոնում ենք մեր անկախությունը, չենք կարող անտեսել այն բազմաթիվ մարտահրավերները, դժվարություններն ու կախվածությունները, որոնց բախվում է մեր երկիրը: Մենք դեռևս կանգնած ենք լուրջ…

    Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ. Բռունցքդ բեր