Արցախ
Արցախում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում զոհվել է 223 արցախցի, որից 21-ը խաղաղ բնակիչներ են, 6-ը՝ երեխաներ։ Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Եվս 238 մարդ զոհվել է Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն կապված է ագրեսիայի…
Արցախում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով: Պատգամավոր Քերոլ Մոնահանը նշել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ, այնուամենայնիվ, լարվածությունը մնում է բարձր: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակմանը, հավելել՝ «ռուս խաղաղապահները լավագույն դեպքում հանդես էին…
ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած ՀՀ իշխանությունների համար
Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Եվրախորհրդի մաս), ելնելով ղարաբաղցի հայերին աջակցելու իր հանձնառությունից, սկսել է դրամաշնորհային սխեմա՝ աջակցելու Հայաստանում Ղարաբաղից փախստականներին ընդունող տեղական իշխանություններին: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Հայաստանի տեղական իշխանությունները կարող են դիմել դրամաշնորհների՝ փախստականներին…
Ինչպիսի՞ն է հայկական քաղաքականության էությունը. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Ոչ ոք չի կարող փրկվել, եթե չգիտի, թե ինչպես դա անել: Իսկ եթե նա նույնպես համոզված է փրկության կեղծ ճանապարհին, ապա ինքն իր դատավորն է։ Ո՞ր ճանապարհով է այսօր գնում Հայաստանը։ Միգուցե սա իսկապես փրկող ճանապարհ է: Ի վերջո, շատերը հենց դա են…
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը` TIME-ի էջերում
ԼՂ-ից բռնի տեղահանվածների լուսանկարը հայտնվել է TIME ամսագրի էջերում: Այս մասին X-ի իր էջում գրել է.ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Մոտենալով այն տարվա ավարտին, որը լի էր վշտով և կոնֆլիկտներով` TIME ամսագիրը հրապարակել է ամենաշատը հուզած 100 լուսանկարների ընտրանին: Դրանք ամբողջ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսների լուսանկարներ են: Նրանց շարքում են ԼՂ բնակիչները, որ ստիպված…
Օկուպացված Արցախում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում…
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անհերքելիորեն առ ոչինչ է, և Հայաստանը պետք է այդ մասին հստակ հայտարարի. Բացում
Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո, ինչը ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայով համարվում է ցեղասպանություն, Հայաստանի նկատմամբ ռուսական և ադրբեջնական ագրեսիվ հռետորաբանության պայմաններում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կետերից բխող որևէ պարտավորություն այլևս չի կարող գոյություն ունենալ, քանի որ այս պահին չկա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության հիմքը, այն է՝ Արցախն իր հայկական…
Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել։ Նա նախ պատասխանել է հարցին, թե ինչու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առաջին հարցազրույցը տալու որոշումը փոխել. «Իմ նպատակների մեջ առաջին հարցազրույցը տալը եղել է հենց Արցախի հանրայինը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող…
Արցախից բռնի տեղահանված 1520 անձ այժմ ապրում է Մեծամորում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 420 ընտանիք՝ 1520 անձ, այժմ ապրում է Մեծամոր համայնքում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ է եկել 31 երեխա
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի ցուցաբերած աջակցության ընթացքը: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել երեխաներ: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց, որ 31 ծնունդ է գրանցվել ՀՀ-ում, որից 11-ը՝…
Ադցախում ծանր վիրավորում ստացած 4 տուժած տեղափոխվել է Ֆրանսիա
Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս տուժած տեղափոխվել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Տուժածները տեղափոխվել են՝ համաձայն Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության։
ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել
Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Ինչպես հայտնում են դատախազությունից, վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին…
Արտակ Բեգլարյանը Երևանում է
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդեն Երևանում է՝ «հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված»: Բեգլարյանը լուսանկար է հրապարակել Եռաբլուրից: ԼՂ նախկին պետնախարարը խոստացել է անցյալի ու ապագայի վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները ներկայացնել առաջիկայում:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 103 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 956 անձ։ Շուրջ 47 322 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի…
Ստեփանակերտնում դրոշները հանվել են (տեսանյութ)
Դրոշները հանվել են․ Ստեփանակերտն՝ այսօր: