Արևաշող
Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու
Հունվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Արևաշող բնակավայրում իրականացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որի շրջանակներում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի դպրոցում տեղադրված շչակը: Գործարկվելու է Արևիկ բնակավայրի էլեկտրական շչակը Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Արևաշողի կենտրոնական ճանապարհը կասֆալտապատվի
Լոռու մարզի Արևաշող համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվելու է համայնքի 251 մետր երկարություն ու 6 մետր լայնություն ունեցող կենտրոնական ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ծրագրի արժեքը 15,44 միլիոն դրամ է, որից պետությունը հատկացրել է 5,4 միլիոնը։ Ըստ աղբյուրի՝ ծրագրի շահառու է 3100 բնակիչ։
Հրդեհ Արևաշողի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Հունիսի 28-ին, ժամը 02։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաշող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։19-ին։…