արևմտահայերեն
Արևմտահայերենը պետք է դառնա ապագայի լեզու
Արևմտահայերենը պարզապես հայերեն խոսքի տարբերակներից մեկը չէ։
Էրդողանը Twitter-ում արևմտահայերենով ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքի մահվան կապացությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է կատարել։ Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։ Նա մասնավորապես գրել է. «Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։ Աղբյուր՝ https://www.ermenihaber.am
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ «UNESCO»-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: «UNESCO»-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով «BBC»-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի…
«Վիքիպեդիայում» շուտով կառանձնացվի արևմտահայերենը արևելահայերենից
«Վիքիպեդիա» ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը: «Վիքիպեդիայի» հայկական տիրույթում արևմտահայերենով նյութեր գրվել են դեռ 2014 թվականից: Ցավոք, արևմտահայերենը ISO կոդ չուներ, և այն որպես առանձին լեզու հաստատելու համար բավականին ժամանակ ծախսվեց: «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համագործակցության…




