Աֆղանստան

  • Աֆղանստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

    Աֆղանստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

    Միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Կալայ-Նաու քաղաքից 40 կիլոմետր դեպի արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից։ Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների, տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

  • Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը

    Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը

    Աֆղանստանում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին։ Այս մասին դեսպանն ասել է Tolo News-ին տված հարցազրույցում։ Ամինիանը նշել է, որ թալիբների ներկայիս Կառավարությունը կազմված է միայն մի էթնիկ խմբից, իսկ մյուս էթնիկ խմբերը դրա մաս չեն կազմում, իսկ Իրանը դա չի ընդունում։ Իրանի անունից դեսպանը սիրով կոչ…

  • Աֆղանստանում արգելվեց մեքենայի մեջ երաժշտություն լսել ու տեղափոխել առանց հիջաբ կանանց

    Աֆղանստանում արգելվեց մեքենայի մեջ երաժշտություն լսել ու տեղափոխել առանց հիջաբ կանանց

    Աֆղանստանում զենքով իշխանությունը զավթած թալիբները պարբերաբար խստացնում են վարվեցողության կանոնները երկրում։ Այս մասին հայտնում է Kabul News-ը։ Նշվում է, որ համապատասխան գերատեսչությունը նամակ է հղել աֆղան վարորդներին, որում խորհուրդ է տրվել նրանց՝ մեքենայում չլսել երաժշտություն ու չտեղափոխել առանց հիջաբի կանանց, քանի որ այն այլևս արգելվում է։ Հիշեցնենք, որ թալիբները իշխանությունը զավթեցին այս տարվա օգոստոսի կեսերին։

  • Իրանի և Աֆղանստանի միջև բախումները դադարեցվել են. Խաթիբզադե

    Իրանի և Աֆղանստանի միջև բախումները դադարեցվել են. Խաթիբզադե

    Աֆղանստանի հետ սահմանակից որոշ շրջանների բնակիչների միջև վեճերը, որոնք հանգեցրել են Սիստան Բելուջիստան նահանգում զինված բախումների, կարգավորվել են սահմանապահ ծառայության ուժերի կողմից և ավարտվել: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն` մեկնաբանելով Իրանի Սիստան Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ նահանգներում զինված բախումների մասին լուրերը։ «Բախումը սկսվել է Աֆղանստանին սահմանակից՝ հարավարևելյան Սիստան…

  • Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

    Նախնական տեղեկություններով Աֆղանստանում Հայաստանի երկու քաղաքացի կա. ԱԳՆ խոսնակ

    Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին: «Սա նախնական տեղեկատվություն է», – ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

  • Աֆղանստանից մարդիկ են տարհանվում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

    Աֆղանստանից մարդիկ են տարհանվում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

    Աֆղանստանից ռուսական ինքնաթիռներով տարհանվում է 380 մարդ, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է RIA-ն։ Նշվում է, որ տարհանումն իրականացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Իլ-76 ինքնաթիռներով, որոնցով մինչ այս մարդասիրական օգնություն է տեղափոխվել Աֆղանստան։ Ըստ աղբյուրի՝ տարհանվելու են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։

  • Աֆղանստանում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

    Աֆղանստանում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

    Մզկիթում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արևելքում: Այս մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ: Դեպքը տեղի Է ունեցել հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Ըստ աղբյուրի՝«Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն…

  • Աֆղանստանում թալիբների առաջնորդը նահանգապետեր է նշանակել

    Աֆղանստանում թալիբների առաջնորդը նահանգապետեր է նշանակել

    Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն նահանգապետեր է նշանակել։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել թալիբների մամուլի խոսնակ օգնականի Twitter-ի էջում։ Նշվում է, որ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ են նշանակվել։ Ըստ հաղորդագրության՝ նշանակվել են նաև նահանգապետերի տեղակալներ, ինչպես նաև ոստիկանապետեր։

  • Զրուցել են Իրանի ու Չինաստանի ԱԳՆ ղեկավարները

    Զրուցել են Իրանի ու Չինաստանի ԱԳՆ ղեկավարները

    Հեռախոսազանգ են ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ու Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագիրն ու Աֆղանստանում կայուն իրավիճակը վերականգնելու շուրջ միջազգային ջանքերը։ Չինաստանի կարծիքով՝ Իրանը դրական վերաբերմունք ունի միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն միակողմանի է դուրս…

  • Պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում

    Պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում

    Մի շարք պայթյուններ են որոտացել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում: Այս մասին հաղորդել Է Shamshad News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան: Պաշտոնատար անձինք դեռ չեն հաստատել միջադեպերի մասին տեղեկատվությունը: Սեպտեմբերին Ջալալաբադ քաղաքում տեղի Է ունեցել երկու ահաբեկչական գործողություն, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:  

  • Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից

    Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ընթանում է հրաձգություն։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ հրաձգության հետևանքով կան զոհեր ու 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA-ն, հղում անելով՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Նշվում է, որ ականտեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների խումբը ներխուժել է շենք, որից հետո…

  • Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն

    Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մահապարտները պայթուցիկ սարքեր են ակտիվացրել անմիջապես հոսպիտալի մոտ, իսկ այս պահին հրաձգություն է ընթանում։ Ըստ աղբյուրի՝ ողջ մնացած մահապարտները կրակում են թալիբների ուղղությամբ։

  • Թալիբները ողջունել են Պուտինի հայտարարությունը

    Թալիբները ողջունել են Պուտինի հայտարարությունը

    Աֆղանստանի ԱԳՆ-ից արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Թալիբներին ահաբեկիչների պաշտանական ցանկից հանելու հնարավորություն կա։ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Աֆղանստանը ողջունում է Պուտինի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտվել է ու աշխարհը նույնպես պետք է դրական փոփոխություններ կատարի Աֆղանստանի նկատմամբ իր վերաբերմունքում և մոտեցումներում։ Նշենք, որ Պուտինը ասել էր նաև, որ «Թալիբանին» ահաբեկչական…

  • Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանի Դաշնությունում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» ծայրահեղական խմբավորման պատվիրակությունը, որոնք զավթել են Աֆղանստանի իշխանությունը, ժամանել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պատվիրակությունը ղեկավարում են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին և արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքին: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կքննարկվի Աֆղանստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերվող հարցերը։

  • Թուրքիա է ժամանել թալիբների պատվիրակությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրքիա է ժամանել թալիբների պատվիրակությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները ժամանել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Պատվիրակությունը գլխավորում է թալիբները ձևավորած ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ թալիբների կառավարությունում ներառականության, կանանց և…