Ա սերիա

  • Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքիր ցուցանիշի հեղինակ է դարձել՝ Իտալիայի առաջանության «Կրոտոնեի» դեմ խաղում 2 գոլ հեղինակելով։ Նա այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին հեղինակել է 25 գոլ։ Բանն այն է, որ Ռոնալդուին 2007/2008 մրցաշրջանից այս կողմ չի եղել գոնե մեկ մրցաշրջան, որ ֆուտբոլիստը չհատի այս նշագիծը։ Նշենք, որ «Յուվեն» ունի վաստակած 40 միավոր ու…

    Ռոնալդուն 14 տարի անընդմեջ գրանցում է այս ցուցանիշը
  • Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 43-ամյա Բուֆոնին։ Այսպիսով՝ դարպասապահը կարող է ռեկորդակիր դառնալ Ա Սերիայում՝ այնտեղ հանդես գալով 44 տարեկանում։ Նշվում է, որ Բուֆոնը մտադիր է շրջանցել Մարկո…

    Բուֆոնը գնում է ռեկորդի․ Յուվեն նրան նոր պայմանագիր կառաջարկի
  • Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում «Նապոլին» 0-2 հաշվով պարտություն կրեց «Գրանադայից»։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է այդ պարտությունը։ «Գրանադայի դեմ խաղից ակնհայտ է, որ եզրափակիչ փուլում մենք արդյունավետ չենք գործում: Մենք պահեր ստեղծեցինք և, իհարկե, ավելիին էինք արժանի: Հիմա անիմաստ է խոսել հաջորդ փուլ դուրս գալու մասին, քանի որ առաջնայինը վնասվածքներից հետո խաղացողներին…

    Հաջորդ փուլ անցնելն ի՞նչ իմաստ ունի, եթե խաղացող չունենք․ Գատուզո
  • «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտություն կրեց «Նապոլիից»։ Պարտության վերաբերյալ թուրինյան ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում գրել է․ «Այս պարտությունը մեզ չի կոտրի: Եկեք բարձրացնենք գլուխներս ու մտածենք չեմպիոնության մասին»: Նշենք, որ այս պահին «Յուվեն» 42 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է։ https://www.instagram.com/p/CLP-HN9AP0i/?utm_source=ig_embed

    Սա մեզ չի կոտրի․ Ռոնալդուն՝ Նապոլիից կրած պարտության մասին
  • Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ Խաղում գոլի հեղինակ դարձավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։ «Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա և օգնեցի թիմիս ուժեղ մրցակցի դեմ խաղում: Երեք կարևոր միավոր: Լավ աշխատանք էր, տղաներ», – ասել է Ռոնալդուն: «Յուվենտուս»-«Ռոմա» խաղի գոլերը՝ ստորև։

    Ռոնալդուն խոսել է Ռոմայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ խաղից հետո խոսել է «Յուվենտուսի» հետ սպասվող հանդիպման մասին։ «Ժամանակ ունենք «Յուվենտուսի» հետ խաղին պատրաստվելու համար: Գիտենք, որ լինելու է առանձնահատուկ հանդիպում», – Մխիթարյանի խոսքերը փոխանցում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Վերոնային»։ Գոլերից մեկը հեղինակեց Մխիթարյանը։

    Գիտենք, որ Յուվեի հետ հանդիպումն առանձնահատուկ է լինելու․ Մխիթարյան
  • Իտալիայի Ս Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում «Ռոման» տանը հանդիպել է «Վերոնայի» հետ։ Հռոմեական ակումբը հաղթողի հարցերը լուծել է առաջին 30 րոպեների ընթացքում։ Նախ հաշիվը 20-րդ րոպեին բացել է Ջանլուկա Մանչինին։ Այնուհետև՝ 22-րդ րոպեին, գեղեցիկ հեռահար գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը, իսկ 29-րդ րոպեին հաշիվն արդեն խոշոր է դարձրել Բորխա Մայորալը։ Թիմերը ընդմիջման են գնացել…

    Ռոման հաղթեց Վերոնային․ Մխիթարյանը կրկին գոլ հեղինակեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Երեկ Իտալիայի Ա Սերիայ 18-րդ տուրի շրջանակներում «Միլանը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին» ու կրկնեց 17 տարվա վաղեմության ռեկորդը։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։ 2003/2004 թվականների մրցաշրջանում «Միլանին» հաջողվել էր 16 արտագնա խաղերում անընդմեջ չկրել պարտություն։ Այս անգամ նույնպես ակումբը կրկնեց նույն արդյունքը։ Նշենք, որ «Միլանն» այս պահին Ա Սերիայի առաջատարն է։

    Միլանը կրկնել է 17 տարվա վաղեմության ռեկորդը
  • Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում 2-0 հաշվով պարտություն կրեց։ Հանդիպումից հետո խաղի մասին խոսել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն։ «Խաղի հենց սկզբից մեր տրամադրվածությունը ճիշտ չէր: Գործը դժվարանում է, երբ դու չունես մենապայքարներում հաղթելու վճռականություն: Թիմը պարզապես դուրս չէր եկել խաղադաշտ: Մենք շատ զգուշավոր էինք, վախենում էինք «Ինտերի» հարձակողական…

    Չէինք կարող ավելի վատ խաղալ, սա անսպասելի էր․ Պիրլո
  • Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակներում կայացավ հռոմեական դերբին՝ «Լացիոն» ընդունեց «Ռոմային»։ Խաղի հաշիվը բացվեց հյուրերի պաշտպան Իբանիեսի կոպիտ սխալից հետո, երբ 14-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն դարձավ գոլի հեղինակ։ Մինչև առաջին կեսի ավարտը հաշիվը կրկնապատկեց Լուիս Ալբերտոն։ Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» խաղն առանձնապես չփոխվեց, ինչպես եղավ, օրինակ, «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ։ Արդյունքում՝ հյուրերն այդպես էլ չկարողացան…

    Կայացավ հռոմեական դերբին․ Ռոման ընդդեմ Լացիոյի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Կրոտոնեին»։ Հռոմեական ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է այդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հիշեցնենք, որ «Կրոտոնեի» դեմ խաղում Մխիթարյանին հաջողվեց դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

    Մխիթարյանը՝ Ա Սերիայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
  • Երեկ իտալական «Ռոման» Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակներում մրցեց առաջնության ետնապահ «Կրոտոնեի» հետ ու հաղթեց վերջինիս 3-1 հաշվով։ Հանդիպմանն իր մասնակցությունն ունեցավ նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի ընթացքում դարձավ գոլի (11-մետրանոցից) ու գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայի այս մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանն արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, որով լավագույնն…

    Մխիթարյանը շարունակում է փայլել Ռոմայի կազմում․ կրկին գոլ ու գոլային փոխանցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Սասուոլո»-«Միլան» հանդիպման ժամանակ գրանցվել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։ Այս պատմական արդյունքի հեղինակ է դարձել միլանյան ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ով աչքի է ընկել խաղի 7-րդ վայրկյանին, իսկ ավելի կոնկրետ՝ 6,2։ Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր Պաոլո Պոջիին, ով գոլի հեղինակ էր դարձել 8-րդ…

    Միլանի հարձակվողը խփել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Այսօր՝ դեկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին մեկնարկելու է «Ատալանտա»-«Ռոմա» հանդիպումը՝ Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի շրջանակներում։ Հռոմեական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է «Ռոմայի» հայտացուցակը՝ այսօրվա խաղի համար։ Դրանում ընդգրկված է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 🟥🟧🟨🐺🟨🟧🟥 📋 Ecco i nostri convocati per #AtalantaRoma #ASRoma pic.twitter.com/wKv9WD4VW5 — AS Roma (@OfficialASRoma) December 19, 2020

    Ռոմայի հայտացուցակը՝ Ատալանտայի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • Երեկ գիշերը կայացավ Ա Սերիայի 12-րդ տուրին «Ռոմա» – «Տորինո» հանդիպումը, որին մասնակցում էր նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբին հաջողվեց 3-1 հաշվով հաղթանակ տոնել։ Հայ կիսապաշտպանը նպաստեց «Ռոմայի» հաղթանակին՝ իր գեղեցիկ գոլով բացելով հաշիվը։ Հետագայում արդեն «Ռոման» ևս 2 գոլի հեղինակ դարձավ, իսկ «Տորինոյին» հաջողվեց միայն թրջել հաշիվը։ Հատկանշական է, որ Մխիթարյանը շարունակում է…

    Ռոման հաղթեց Տորինոյին․ Մխիթարյանը գոլ հեղինակեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)