բազմազգ տեսչական խումբ
Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը
Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը:…
Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անելու Հայաստանում
Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։


