Բազմալեզվություն
Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:

