բազմահարկ շենք
Փարիզի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել: «Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։ Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի:
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան հայտնել է, որ Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: «Հաստատված զոհերի ընդհանուր թիվը հասել է 32-ի, որոնցից 26-ը ինքնությունը պարզվել է: Բացի այդ, տեղեկություններ ունենք 113 անհայտ կորածների մասին»,- ասել է նա: Հունիսի 24-ին Սերֆսայդ քաղաքում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել էր: Տեղի իշխանությունները…


