Բալի կղզի
Բալի կղզում մեկնարկում է G20-ի արտգործնախարարների հանդիպումը
Ինդոնեզիայի Բալի կղզում հուլիսի 7-8-ը կանցկացվի G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Օրակարգային հարցերն են՝ Ուկրաինայի շուրջ զարգացումները, ինչպես նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Նախագահներն ընդունել են հրավերը, սակայն մասնակցության ձևաչափի մասին մանրամասներ դեռևս չեն ասվել: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան տեսակապի…
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կա 6 զոհ
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում գտնվող Ճավա կղզու ափամերձ հատվածում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, 1 մարդ լուրջ վնասվածքներ ունի: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ, սակայն չի հանգեցրել ցունամիի:
Երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ, երեքշաբթի գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ – արևելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն է, որի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն: Օջախը գտնվել է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների…



