Բաղդադ
Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել
Պայթյունների շարք է որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում: Ինչպես հայտնել է Shafaaq news լրատվական պորտալը, մի քանի ականներ պայթել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում: Հրատարակությանը կառավարական թաղամասում աշխատող պաշտոնյաները պատմել են, որ դեսպանատան պահակները նախազգուշական կրակոցներ են արձակել գրոհին ի պատասխան: Առայժմ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ: …