բանագնաց
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով բանագնաց
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ով է լինելու Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։ Չավուշօղլուն հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հայտարարել է հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, բայց հայկական…
Ալիևը Հարավային Կովկասի հարցով ԵՄ բանագնացի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցով Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարային: Նշվում է, որ զրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմյան կառուցվածքը, Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման աշխատանքների անցկացումը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը: Այս մասին տեղեկանում ենք minval.az-ից։


