բանակցային սեղան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողնրի հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման գործընացի մասին, ասաց, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան նորություն չէ։ «Դա բանակցային գործընթացի փոփոխության առաջարկ չէ, դա վերականգման առաջարկ է»,-ավելացրեց վարչապետը։ Փաշինյանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք ապացուցում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտող կողմ լինելը։ Դրանցից մեկը վերաբերում էր 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրին։…
Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հայկական կողմի պնդումը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Դա այն օրակարգն է, որ ձևավորվել է 2018 թվականի մայիսին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արցախի վերադարձը բանակցային սեղան ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման։ Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր…
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: (Եթե նոր փաստաթուղթ լիներ-խմբ.) դուք կիմանայիք», – Եռաբլուրում լրագրողների հարցին պատասխանելիս ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ բացատրելով, որ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին նոր փաստաթուղթ դրված չէ, թեև բանակցային ամբողջ բովանդակությունը չեն կարող բացահայտել։ Մնացականյանը նշեց, որ չկա որևէ դրվագ, որով առաջ շարժվեն ու հասարակությանը տեղյակ չպահեն։