բանակցություններ կվարի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա ամիսներին կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմաս Նեյդեսի խոսքով՝ Նեթանյահուն պաշտոնական այցի ընթացքում կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկերոջ հետ։ «Վստահ եմ, որ նրանք անձամբ և շատ շուտով կտեսնեն միմյանց»,- ասել է Նեյդսը իսրայելական The Times of Israel թերթին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց ունենալու պետության ղեկավարի պլանների մասին։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը՝ մարտի 25-ին, Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ «Ակնկալվում է, որ բանակցություններ տեղի կունենան նաև պարոն Զելենսկու հետ»,- ասել է Կալինը՝ նշելով, որ երկու երկրների…