Բանկ
Հայաստանյան բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը 2019-ին աճել է 9.5 տոկոսով
Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել են բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքներն ու ցուցանիշները: Համաձայն ասուլիսին ներկայացված վիճակագրության՝ բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ. դրամ: 2018թվականի համեմատ (771 մլրդ) աճը կազմել է 73 մլրդ…
Վարչապետը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է և ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական…
Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը…
2014թ․ «ՎՏԲ» բանկից հափշտակության գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության…
Եթե մեկ կայացած կառույց կա այս երկրում, ապա դա բանկային համակարգի ինստիտուտն է․ Թանդիլյան
Քաղաքացին և երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Պատգամավորը նախ հարց բարձրացրեց, թե այս փոփոխությամբ ինչ մեսիջ է հղվում, օրինակ՝ ներդրողներին: «Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա…
Թրամփի կոչը համաշխարհային բանկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկավորելու ծրագրի ընդունումից հետո, կոչ է արել դադարել Չինաստանին վարկեր տրամադրելը։ «Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը Չինաստանին վարկեր տալիս: Չինաստանը բավական փող ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է: STOP!»,- գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր բարձրացնել չինական արտադրանքի ներկրման սակագները,…
Քննարկել է ԵՆԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին և Ֆրանչեսկա Ռինալդիին։ Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։ Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին…
Բանկից 122 միլիոն դրամ հափշտակած կառավարիչը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում…
Նախարարի տեղակալն ընդունել է չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է աշխարհի չորս առաջատար բանկերից մեկը հանդիսացող չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահ Լին Շենգքիանգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Լին Շենգքիանգը հակիրճ ներկայացրել է Bank of China բանկի գործունեությունը, որն ուղղված է տնտեսության իրական հատվածի փոքր…
Հայաստանը Վրաստանից առաջ է. Մամուկա Խազարաձեն խոսել է Վրաստանի տնտեսության մասին
«2012 թվականին ես նույնպես աջակցել եմ «Վրացական երազանքին», հույսեր ունեի»,- այս մասին հայտարարել է «Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն: Վերջինս հավելել է, որ պատրաստ է երկրի տնտեսական վիճակի հետ կապված բանավիճի: «Մենք բոլոր պարամետրերով հետ ենք գնում և սա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ: Եթե ինչ-որ մեկը կցանկանա այս հարցով բանավիճել, պատրաստ…
Նախագահ Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել…
Անգլիայի բանկը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը
Անգլիայի բանկը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի կանխատեսումը հաջորդ 2 տարվա համար: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Բանկը զգուշացրել է, որ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը կհանգեցնի ֆունտ սթերլինգի փոխարժեքի հետագա նվազեցմանը: Բանկը նաև հայտնել է, որ այս տարի կանխատեսվում է մինչև 1.3% տնտեսական աճ: Բանկի կանխատեսումները հիմնված են բրեքզիթի վրա՝ ԵՄ-ի…
Եվրոպայի ներդրումային բանկը դադարեցնում է Թուրքիայի վարկավորումը. Reuters
Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչև տարեվերջ դադարեցնում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հաղորդել է Reuters գործակալությունը: «Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետևում է Եվրամիության հանձնարարականներին և մինչև տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում է,…
Գողության փորձ` ՎՏԲ բանկի մասնաճյուղից (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04.36-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մուտքի դուռը, մուտք գործել ներս, սակայն,…
Գողություն Սիսիանի բանկերից մեկում
Հունիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը…














