Բանտային կրթություն
Միջոցառում «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հիմնարկի ղեկավար անձնակազմի օժանդակությամբ իրականացվեց «Կրթություն բոլորի համար» միջոցառումը՝ նվիրված Բանտային կրթության միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Լռության միավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին ազատազրկման դատապարտված անձանց ձեռքի բազմաբովանդակ աշխատանքները: Գտնվելով անազատության մեջ՝ շատ դատապարտյալներ ցանկություն…

