Բասկետբոլի Եվրասիական լիգա
Արագածը պարտվեց Տուլայի Արսենալին. Բասկետբոլի Եվրասիական լիգա
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երևանյան առաջին մրցափուլի վերջին խաղում «Արագածը» լարված պայքարում 74:79 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»։ Այս մասին հաղոդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Երկրորդ տուրից հետո «Արագածը», «Ուրարտուն», «Արսենալը» և ղազախական «Բարսի Ատիրաուն» ունեն 3-ական միավոր: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։

