բարձր տեխնոլոգիա
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավետ Պողոսյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին…
Մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից,…
Կստեղծվեն 284 նոր ինժեներական լաբորատորիաներ
Կառավարության հուլիսի 4-ի նիստի ընթացքում որոշում կայացվեց 834 մլն 250 հազար դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը: Գումարը կուղղվի 284 ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար:
Արմեն Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի մեկին Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել…
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարևորել է…
Ճապոնիայում ներդնում են չվերթի ավտոմատ գրանցման եզակի համակարգ
Ճապոնիան շարունակում է ներդնել բարձր տեխնոլոգիաներ մարդու կենցաղում, որպեսզի ավելի հարմարավետ դարձնի այն։ Այս անգամ խոսքը չվերթի ավտոմատ գրանցման մասին է, որը շուտով կարող է հայտնվել Տոկիոյի օդանավակայաններից մեկում: Այս մասին հայտնում է Planet Today-ը։ Առաջին օդանավակայանը, որը կունենա նման համակարգ, կլինի Տոկիոյի «Նարիտան»։ Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստվում է ամառային Օլիմիական խաղեր 2020-ին։ Իսկ մարդկանց դեմքերը…






