«Բարսան» ավելի շատ կվճարի հարձակվող
Բարսան ավելի շատ կվճարի հարձակվող Վիտոր Ռոկեի համար
«Բարսան» ավելի շատ կվճարի հարձակվող Վիտոր Ռոկեի համար, քան ի սկզբանե նախատեսված էր: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բլաուգրանան» և «Ատլետիկո Պարանաենսը» փոխել են 18-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ պայմանագրի պայմանները։ Կատալոնացիները երաշխավորված վճարումների տեսքով կփոխանցեն 30 միլիոն եվրո (5 միլիոն պակաս, քան նախապես պայմանավորված էր), սակայն բոնուսային մասը զգալիորեն աճել է՝ 10-ից 31 միլիոն եվրո։…

