Բարսելոն
Բարսելոնում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Դեկտեմբերի 18-ին Բարսելոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Նրա պաշտոնավարման շրջանակում գրասենյակը նպատակ ունի զարգացնել և խորացնել առևտրատնտեսական և մշակութային կապերը Հայաստանի և…
Բարսան չի ցանկանում բաց թողնել Պեդրիին
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է 4 տարով երկարաձգել պայմանագիրը թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Պեդրիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ֆուտբոլային ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ իսպանական ակումբն անհանգստացած է Պեդրիի շուրջ ստեղծված իրավիճակով ու ցանկանում է ապահովագրել իրեն, որ 18-ամյա ֆուտբոլիստը չի տեղափոխվի եվրոպական այլ գրանդ։ Պեդրիի ներկայիս պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը։
Բարսայում դժգոհության ալիք է բարձրանում
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային քաղաքականությունից: Հայտնի է, որ ֆուտբոլիստները չեն հասկանում, թե որն է պատճառը, որ ակումբի ղեկավարությունը ամեն գնով ցանկանում է վաճառել ակումբի կիսապաշտպան Արթուր Մելոյին և նրա փոխարեն ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: Նշվում է, որ Մելոյին չի ցանկանում կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին տեղեկացնում է RAC1-ը:
Նետոն երկար ժամանակով կբացակայի խաղադաշտից․ Mundo Deportivo
«Բարսելոնա»-ի դարպասապահ Նետոն երկար ժամանակով շարքից դուրս է մնացել: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, 30-ամյա դարպասապահը ձախ ձեռքի կոտրվածք է ստացել: Հաղորդվում է, որ ապաքինման համար 5 շաբաթից ավելի կպահանջվի: Հիշեցնենք, որ Նետոն կատալոնական ակումբին միացել էր այս ամռանը:
Բարսելոնան կրկին հետաքրքրված է Ալաբայի ծառայություններով
«Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայությունները հետաքրորում են «Բարսելոնա»-ին: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը: Կատալոնական ակումբը մտադիր է այս ամռանը ավստրիացի ֆուտբոլիստին հրավիրել ակումբ: ՄԻ քանի շաբաթ առաջ 27-ամյա խաղացողն ինքն է իր ծառայություններոը առաջարկել «կապտանռնագույններ»-ին: «Բարսա»-ն Ալաբային դիտարկում է որպես ձախ եզրում Ժորդի Ալբային փոխարինող: Նշվում է, որ նա կարող է փոխարինել նաև Սերխիո Բուսկետսին:
«Բարսելոնը» պատրաստ է 110 միլիոն եվրո վճարել Սաուլի համար
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը հայտնվել է «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում: As-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 110 միլիոն եվրո: Եթե տրանսֆերը կյանքի կոչվի, ապա Սաուլը կդառնա իսպանացի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Հաղորդում է aysor.am-ը։
Մեսսին իր 50-րդ գոլն է խփել Իսպանիայի գավաթում (Տեսանյութ)
Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնը» 6:1 հաշվով ջախջախել է «Սևիլյային» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:2 հաշվով: Կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 6-րդ գոլի հեղինակ: 31-ամյա արգենտինացու համար դա Իսպանիայի գավաթի 70-րդ հանդիպման 50-րդ գոլն: Incredible performance by #Barcelona 🔵🔴 Perfect football with the finishing touch from #Messi pic.twitter.com/8ygfEOwzhk…
«Մտածում եմ ոչ թե գոլերի մասին, այլ խաղերի, որոնք մենք պետք է հաղթենք», – Լիոնել Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում սահմանմած ռեկորդի մասին: Հիշեցնենք, որ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում 400 գոլ է խփում: «Հպարտ եմ, որ նման ցուցանիշի եմ հասել և հույս ունեմ՝ կշարունակեմ շատ գոլեր խփել: Ես առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և թվերին, գերադասում եմ կենտրոնանալ…
Բարիկադներ Բարսելոնում
Երեկ երեկոյան Բարսելոնի փողոցներում հուժկու բողոքի ցույցեր էին: Բողոքի պատճառը Բարսելոնում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի անցկացումն էր, որը սովորաբար տեղի է ունենում Մադրիդում: Ցուցարարները փողոցներում աղբամաններով և մետաղյա ձողերով բարիկադներ են կառուցել: Փողոցներից մեկում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ:…