բացառիկ տնտեսական գոտի
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Պատճառը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներն են։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Բրյուսելը դադարեցրել է երկխոսությունը Անկարայի հետ և կրճատել 2020 թվականի համար նախատեսված օգնության ծավալը։ Թուրքիայի կողմից իրականացվող երկրահետախուզական անօրինական գործունեության լույսի ներքո ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել…
ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ
Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի…
Թուրքիայի կողմից ագրեսիայի աճ կա․ Ցիպրաս
«Թուրքիան կարող է Եվրոպայի կողմից ձեռնարկվելիք միջոցներին բախվել, եթե շարունակի նույն ոգով գործել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ «Նկատվում է ագրեսիայի աճ Թուրքիայի կողմից․ մենք դա տեսնում ենք ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերություններում, այլ նաև այնպիսի կարևոր երկրների, ինչպիսին են ԱՄՆ-ն ու Եվրոպան»,-…
Մակրոնը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին հայտարարությունը նա արել է Մալտայում ԵՄ-ի միջերկրածովյան երկրների գագաթնաժողովի արդյունքում: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: «Մենք լիովին համաձայն ենք Կիպրոսի հետ և սատարում ենք Կիպրոսի ինքնիշխանությունը: Թուրքիան պետք է դադարեցնի իր անօրինական գործողությունները: Եվրամիությունը մտադիր չէ…
Հունաստանը կպաշտպանի իր իրավունքը բացառիկ տնտեսական գոտում
Աթենքը նախազգուշացրել է Անկարային, որ Հունաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքն իր բացառիկ տնտեսական գոտում, և որ դրան ակտիվորեն աջակցում են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն: 1942 թվականի հունիսին Կրետե կղզում գերմանական զորքերի շրջափակման հակազդմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ,…
Կիպրոսի նախագահը բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ ընդդեմ Թուրքիայի
Կիպրոսի նախագահ Նիկոս Անասիադիսը կղզու ափամերձ ջրերում Թուրքիայի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի կողմից Կիպրոսի առափնյա ջրերում՝ կղզուց մոտ 60 կմ հեռավորության վրա հորատման աշխատանքների իրականացումը Նիկոսիան համարում է անօրինական՝ դա որակելով որպես ներխուժում այլ պետության տարածք: Ավելի վաղ Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս…
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի տնտեսական գոտում
Պետդեպարտամենտը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, նշելով, որ այն հղի է տարածաշրջանում լարվածության աճով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են Թուրքիայի կողմից այդ շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու մտադրություններից, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է որպես իր բացառիկ տնտեսական գոտի: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ ունի…







