Բեդրիխ Կոպեցկի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս և ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է իրացնել հատկապես առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առավելությունները՝ վստահեցնելով, որ չեխ ներդրողները աշխատելու են բացառապես բարենպաստ բիզնես միջավայրում, որտեղ կապիտալի պաշտպանությունը…
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի General Electric Aviation ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները: Պատվիրակության անդամ General Electric…
Օգոստոսի 2-ին ծանոթության այցով ԱԻ նախարարությունում էր ՀՀ–ում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Ողջունելով հյուրին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մեծ հարգանք ունի չեխ ժողովրդի նկատմամբ, իսկ չեխերի մայրաքաղաք Պրահան կարող է հավակնել գեղեցկության չափանիշ կոչվելուն: Ըստ նախարարի, 2014 թ. ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի ՆԳ նախարարության միջև ստորագրված հուշագիրը լավ հարթակ է…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը հետհեղափոխական՝ այսօր արդեն տնտեսական զարգացման փուլում, կարևորում է Արևելյան Եվրոպայի ամենակայուն գործընկերներից մեկի հետ հարաբերությունների ընդլայնումը: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ընդգրկում է…
Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է։ Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին…
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկեցին…