Բելեկ
ԲԿՄԱ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց հայկական թիմ
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան 22-ամյա կիսապաշտպան Ալան Կոռոևի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք, որ «Վեստ Արմենիան» առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում:
Ալաշկերտը ղազապական թիմի դեմ խաղը ոչ-ոքի է ավարտել
«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Ղազախական «Օրդաբասիի» հետ հանդիպումն անցել է մարտական պայքարում և ավարտվել 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում «Ալաշկերտին» հաշվի մեջ առաջ է մղել Ալեքսանդր Գլիշիչը, իսկ երկրորդում մրցակիցը կարողացել է խփել պատասխան գոլը:


