Բեյզ մեթըլս
Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ կազմակերպությունների՝ Բեյզ Մեթըլսի գործունեության էկոլոգիական փորձաքննության համար
Արցախի տեղեկատվական շտաբի՝ երեկ հրապարակած՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում: «Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների»…
Որոշում է կայացվել Արցախում ժամանակավորապես դադարեցնել Բեյզ մեթըլսի հանքավայրի շահագործումը
Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: «Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:…
Արցախում մոլիբդենի խտանյութ կարտադրվի
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է «Բեյզ մեթըլս» ընկերության Կաշենի հանքավայր: Ընկերության սեփականատերերը Հանրապետության նախագահին ներկայացրել են գործունեության վերջին հաջողություններն ու նախաձեռնությունները: Նոր գործարանների հիմնադրմամբ ընկերությունը մինչև տարեվերջ կարտադրի մոլիբդենի խտանյութ, պողպատե աղացագնդեր (դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն հանքանյութը վերամշակելիս), գյուղատնտեսության ոլորտում կարևոր ագրոքիմիկատ համարվող…



