բենգալյան ծոց
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է SFDR տեխնոլոգիան՝ «օդ–օդ» դասի մեծ հեռահարության հրթիռների մշակման շրջանակում
Փորձարկումն անցկացվել է Չանդիպուրի փորձադաշտում (Օդիշա նահանգ, Հնդկաստան), որը գտնվում է Բենգալյան ծոցի ափին։
Բենգալյան ծոցում երկրաշարժ է գրանցվել
Բենգալյան ծոցում՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիների մոտ, տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 00.39-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը հայտնաբերվել է հնդկական Բամբու Ֆլեթ բնակավայրից 243 կմ հյուսիս: Օջախը տեղակայված էր 10 կմ խորությամբ: Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին:
Բենգալյան ծոցում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բենգալյան ծոցում Անդամանյան և Նիկոբարյան կղզիների շրջանում սեյմոլոգները 6,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պորտ Բլեր քաղաքից 828 կմ արևելք, օջախը՝ 2 կմ խորությամբ: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել:



