Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետի կինն ընդունել է պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու մեղադրանքը
CNN-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, ընդունել է իր մեղավորությունը պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու հետ կապված գործում։ Ըստ այդ մեղադրանքի՝ երկրի առաջին տիկինը պետական միջոցներով վարչապետի նստավայրում մոտ 50 000 դոլար ընդհանուր արժեքով սնունդ է պատվիրել, ինչպես նաև անձնական ճաշկերույթները սպասարկելու համար մատուցողներ է վարձել, որոնք գրանցվել են որպես հավելյալ աշխատուժ՝…
Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է
Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է: Քնեսեթի լուծարումը եղել է պատգամավորների երդմնակալությունից մեկ ամիս անց։ Երրորդ ընթերցմամբ ինքնալուծարման օգտին է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 45: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել սեպտեմբերի 17-ին։ Նման որոշման պատճառ է դարձել այն, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի կարողացել իշխող կոալիցիա և նախարարների կաբինետ ձևավորել, գրում է ТАСС-ը։
Իսրայելական տիեզերական սարքը վթարվել է Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելիս
Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս վթարվել է իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը: Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Պատճառը գլխավոր շարժիչի հետ առաջացած խնդիրն է: Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխարհում 4-րդ երկիրն է դարձել, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը 2-3 տարուց։…
Հայտնի է Պուտինի և Նեթանյահուի հանդիպման օրը
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի», – ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թուրքիան Նեթանյահուին մեղադրել է ռասիզմի մեջ
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ և գլխավոր խորհրդատու Իբրահիմ Քալընն իր թվիթերյան էջում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` մեծ աղմուկ հանած այն արտահայտությանը, թե «Իսրայելը իր երկրի քաղաքացիների պետությունը չէ, այլ միայն հրեաների ազգային պետությունն է»: «Նեթանյահուն ասում է, որ Իսրայելը ոչ թե իր քաղաքացիների, այլ միայն հրեաների պետությունն է: Ես խստորեն դատապարտում եմ այս…
Լեհաստանի վարչապետը Իսրայել չի մեկնի Նեթանյահուի նացիստների մասին խոսքերի պատճառով
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չեղարկել է փետրվարի 19-ին Երուսաղեմ կատարելիք այցը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների հետ լեհերի համագործակցության մասին խոսքերից հետո, հաղորդում է ТАСС-ը: Փետրվարի 19-ին Երուսաղեմում պետք է կայանար Իսրայելի և Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա և Չեխիա) հանդիպումը: Լեհաստանը պետք է ներկայացներ երկրի վարչապետը: Լեհաստանի վարչապետի գրասենյակի…
Էրդողանի և Նեթանյահուի «փոխհրաձգությունը»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ», այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն: «Ես ամեն օր ենթարկվում եմ հակասեմիտական դիկտատոր Էրդողանի թրոլլինգին, նա Իսրայելի հանդեպ մոլուցք ունի», – ասել է նա: Նշենք, որ մինչ այդ Էրդողանը ասել էր, որ Նեթանյահուն պետական ահաբեկչությամբ է զբաղված Պաղեստինի հարցում:







