բեռնատար ավտոմեքենաներ
Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 51 բեռնատար ավտոմեքենա:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը Դիլիջան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող ճանապարհահատվածում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ բեռնատարների՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 125 բեռնատար:



