Բերբոք
Ադրբեջանն ընտրել է տեղում ռազմական ուժով իրավիճակ փոխելու ճանապարհը: Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը: «Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ասել է Բերբոքը: Նա հավելել է, որ Ղարաբաղից հայերի հարկադիր արտագաղթն անընդունելի…
Ուկրաինայում ռուսական պայմաններով զինադադարը չի կանխի «ժողովրդի ապրած սարսափները», այլ միայն կսրի դրանք։ Այս մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Դիվանագետը նշել է, որ ինքը մերժում է Ռուսաստանի ցանկացած նախաձեռնություն այս կապակցությամբ՝ սկզբունքորեն կասկածելով վաղաժամ զինադադարի հնարավորությանը։ Նա նաև ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը…
Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել Է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այժմ եկել է «դառը իրականությունը», որի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներն ի վիճակի լինեն «պաշտպանվել Ռուսաստանից»»,- ասել է Բերբոքը: