Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատ
Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ մահացել է վարորդը
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Ժամը 13:30-ի սահմաններում Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում՝ անտառային գոտում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է:

