բերման ենթարկել

  • Բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի

    Բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի

    ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք փետրվարի 16-ին՝ ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով:

  • Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել

    Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել

    Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ: Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ…