բերման ենթարկել

  • Չարենցի փողոցից բերման ենթարկված տղամարդու մոտ ատրճանակ է հայտնաբերվել

    Չարենցի փողոցից բերման ենթարկված տղամարդու մոտ ատրճանակ է հայտնաբերվել

    Դեկտեմբերի 10-ին, ժամը 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող կարաոկե ակումբից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 29-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ և չլիցքավորված փամփշտատուփ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

  • Բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի

    Բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի

    ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք փետրվարի 16-ին՝ ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով:

  • Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել

    Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել

    Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ: Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ…