Բիչախչյան
Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնել է լեհական ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ կիսապաշտպանը հավաքականի կազմում կմասնակցի հունիսին կայանալիք Ազգերի լիգայի նոր խաղարկության առաջին 4 հանդիպմանը:
Բիչախչյանը հավակնում է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Լեհական «Պոգոնի» մամուլի ծառայությունը ներկայացրել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին, որի մեջ է մտնում նաև Վահան Բիչախչյանը։ Լավագույնի կոչմանը հավակնում են նաև դարպասապահ Դանտե Ստիպիցան, պաշտպան Մարիուշ Մալեցը, կիսապաշտպաններ և Կամիլ Գրոսիցկին: Ակումբը անցկացնում է քվեարկություն ֆեյսբուքյան էմոջիների միջոցով՝ պարզելու համար լավագույնին: Քվեարկությունը՝ այստեղ:
Փառք ու պատիվ տղաներին, որ նվիրվեցինք խաղին ու կարողացան ցանկալի արդյունք գրանցել․ Բիչախչյան
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը: Բիչախչյանը ասել է, որ առաջին խաղից հետո ասել է՝ ամեն ինչ որոշվել է Գյումրիում։ «Քանի որ ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղի գոլի օրենքը, այդ պատճառով կողմերի շանսերը հավասար էին: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Փառք ու…



