ԲՀԿ խմբակցություն
ԲՀԿ-ն կառավարության ծրագրի վերաբերյալ երեք հիմնական առաջարկ ունի
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ ունի, որի ընդունումից կամ մերժումից էլ պայմանավորված կլինի խմբակցության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Առաջինը՝ պետք է ձևակերպել ծրագրի կատարման ռիսկերն ու երաշխիքները, երկրորդը՝ ծրագրի մեջ լրացնել համապատասխան ժամանակացույց, ըստ տարիների, երրորդը՝…
ԱԺ-ն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: Նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները:…
Բյուջեի նախագիծն օրակարգից հանելու ԲՀԿ առաջարկը մերժվեց
Երևանի ավագանու այսօրվա նիստին՝ օրակարգի հաստատման ժամանակ, ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը առաջարկեց օրակարգից հանել բյուջեի նախագիծը։ «Առաջարկում եմ 2019 թ․-ի բյուջեի նախագիծը հանել օրակարգից, քանի որ այն պատրաստ չէ»,- նշեց Արման Աբովյանը։ Առաջարկը չընդունվեց 45 դեմ, 7 կողմ ձայներով։ Առաջարկին կողմ էին ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամները։



