բյուջետային ծրագիր
Շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
Հ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին հրավիրած աշխատանքային նիստում քննության է առել առողջապահության բնագավառի 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Առողջապահությունը մեր երկրի պետական քաղաքականության գերակա ուղղություններից է: Ոլորտում քաղաքականությունն ուղղված է հիվանդությունների կանխարգելմանը` առողջ կենսակերպի պայմաններ ստեղծելու միջոցով: Կառավարությունը շարունակելու է իրականացվող բարեփոխումները` նպատակ հետապնդելով ծառայությունների…
Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Օրինագիծը ժամանակավորապես դադարեցնում է պետական պարտքի մշտական բարձրացման անհրաժեշտությունը մինչև 2021թ.: Այդ հարցը հաճախ քաղաքական տարաձայնությունների առարկա է դառնում: Այժմ պետական պարտքը կազմում է 22 տրիլիոն դոլար: Առաջիկա 2 տարվա համար 1,37 տրիլիոն դոլարի չափով շեմ է հաստատվել:


