Բյուրական աստղադիտարան
Ցանկը, որն ընդգրկում է առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցներ, սարքեր, ինչպես նաև ոչ նյութական ժառանգություն, մշակվել է Միջազգային աստղագիտական միության C4 «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը» հանձնաժողովի կողմից և ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։ Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ)…