բնական գազ
Ովքե՞ր կստանան աջակցություն կոմունալ վճարումների համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնում է, թե ովքեր կստանան կումունալ վճարումների համար աջակցություն։ «Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ ?բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, ? էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների…
Թուրքիայում բնական գազի պաշար է հայտնաբերվել
Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում 286 մլրդ խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերվել։ Ինչպես փոխանցում է թուրքական Karar.com կայքը, նորվեգական Equinor և կանադական Valeura ընկերությունը Թեքիրդաղի Մուրադլի շրջանում ֆիքսել են 286 մլրդ խորանարդ մետր բնական գազի պաշար։ Նշվում է, որ հայտնաբերված գազի ծավալը 5 տարի կապահովի Թուրքիայի գազի պահանջը առանց ներմուծման։
Հուլիսի 1-ից կգործեն նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ մայիսի 24-ի նիստում ընդունեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում: Մասնավորապես, կատարվել են հետեւյալ փոփոխությունները. • Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30…
Սեղմված բնական գազը այսուհետ կվաճառվի կիլոգրամով՝ խորանարդ մետրի փոխարեն. ԱԺ
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր: Նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է: Նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի…
«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացրել բնական գազի կորուստների վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով: Այսօր ընկերությունը հրապարակում է կատարել, որտեղ պարզաբանումներ է ներկայացրել. «Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում և…
Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը՝ ամփոփելով Բեռլինում “LNG Import Market Germany: Potential and Opportunities”գերմանա-ամերիկյան խորհրդաժողովի արդյունքները: «Ոչ մի կարգի գործարք չկա»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Բեռլինում…
Թուրքիայում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել
Ստամբուլի մերձակայքում և Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի տարածքում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել: Թուրքական CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյունմեզը: Նախարարը հայտարարել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում հայտնաբերված գազի պաշարների ծավալը պարզելու ուղղությամբ: Նա նաև ասել է, որ Թուրքիան շարունակելու է բնական գազի ու նավթի…
«Գազպրոմ Արմենիա»-ն հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները: «Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը: Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ…









