բնակչությյուն
Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը
Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։