բոլոր ուղեւորներ
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. Reuters
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի: «Ցավոք, Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված»,- գրում է գործակալությունը: Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում: Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև…

