բորիս ջոնսոն
Բորիս Ջոնսոնը մրցապայքարից հրաժարվել է՝ վախենալով կորցնել եկամուտը
Բորիս Ջոնսոնն մրցապայքարից հրաժարվել է՝ տարեկան առնվազն 10 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտից և իր հուշերը վաճառքի հանելու հնարավորությունից չզրկվելու համար, հաղորդում է Observer-ը՝ իր աղբյուրին: Ֆինանսական նկատառումներն են, որ դեր են խաղացել Ջոնսոնի՝ նահանջելու որոշման մեջ: Հուլիսին, երբ նա հրաժարական էր տվել, հայտնի էր, որ բանակցություններ է վարում ժամանցի և տաղանդի գործակալությունների հետ, այդ թվում՝…
Բորիս Ջոնսոնը ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին
Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանան առնվազն 100 առաջադրումներ այլ պատգամավորներից, ինչը նշանակում է, որ ընտրություններին կարող է մասնակցել միայն երեք հավակնորդ: Քանի որ թորիները խորհրդարանում ունեն 357 տեղ, թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը 3-ն է: Ավելին, եթե միայն մեկ թեկնածու ստանա 100 առաջադրում, ինքնաբերաբար կդառնա նոր…
Բորիս Ջոնսոնը կոչ է արել աջակցել ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին
Բորիս Ջոնսոնը պահպանողականների առաջնորդի պարտված թեկնածուներին կոչ է արել աջակցել «ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին», հայտնում է The Times-ը։ Ինչպես տեղեկացրել է պարբերականը, Ջոնսոնը մինչ այդ հայտարարել էր, որ չի աջակցելու որևէ թեկնածուի և հրապարակայնորեն չի միջամտելու մրցակցությանը։ Բայց հայտնի է, որ նա զրույցներ է ունեցել տանուլ տված հավակնորդների հետ, որտեղ հստակ հայտնել…
Մեծ Բրիտանիայի անմնացորդ աջակցությունը Ուկրաինային․ ռազմական ու տնտեսական օգնության ծավալները մեծանում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային աչքի է ընկնում իր ծավալներով և նվիրվածությամբ։ Դրա օրինակներից է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիևի կատարած երեկվա այցը, որի շրջանակներում նա ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շրջեցին Կիևի փողոցներով ու զրուցեցին ուկրաինացիների հետ։ Ջոնսոնն ու Զելենսկին նաև առանձնազրույց ունեցան, որի ընթացքում Բրիտանիայի առաջնորդը հայտնեց ռազմական նոր աջակցության մասին։ Այս մասին…
Վլադիմիր Պուտինն արդեն տապալվում է Ուկրաինայում․ Բորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոնը Facebook-ի իր էջում գրել է, որ NATO-ում եմ, որտեղ կոչ է անելու դաշնակիցներին և գործընկերներին ուժեղացնել ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային՝ ուժեղացնելով իրենց պաշտպանությունը, քանի որ նրանք բեկում են մտցնում այս պայքարում: «Մենք չենք կարող և չենք քաշվի կողքի, մինչ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի գյուղերն ու քաղաքները: Եվ 6000 միավոր զենք կուղարկվի, ի…
Բորիս Ջոնսոնը ծրագրում է այցելել Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև այցելելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է The Sunday Times-ին։ Ջոնսոնը նշել է, որ այցի նպատակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցելն է լինելու։ Բրիտանիայի ղեկավարի խոսքով՝ ինքը «այրվում» է Զելենսկիին ցանկացած ձևով աջակցելու ցանկությունից։ Ջոնսոնն ընդգծել է, որ ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու բարոյական տեսանկյուններից շատ…
Միանգամից 38 երկիր դիմել է Հաագայի դատարան՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման գործով
Միանգամից 38 երկիր միասնաբար դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգայի դատարան՝ Հաագա, Ուկրաինա Ռուսաստանի ներխոժման հարցով։ Այս մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Վերջինս թվարկել է այդ 38 երկրներն ու երախտագիտություն հայտնել։ Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան,…
Զելենսկին Ջոնսոնին ներկայացրել է Ուկրաինայի պաշտպանության ընթացքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության ընթացքի ու Կիևի վրա հարձակումների մասին։ Զելենսկին ասել է, որ այժմ, քան երբևէ, Ուկրաինան իր դաշնակիցների կարիքն ունի ու իրենք պահանջում են ավելի…
Ռուսաստանի հետագա ներխուժումը Ուկրաինա աղետ է մեր մայրցամաքի համար․ Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է Ուկրաինայում իրականացվող Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին։ Նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Ջոնսոնը գրել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումը Ուկրաինա իսկական աղետ է Եվրոպական մայրցամաքի համար։ Նա կոչ է արել ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարներին շտապ հանդիպել, ինչպես նաև նշել է, որ կխոսի G7-ի մյուս առաջնորդների հետ։ Մեծ Բրիտանիայի…
Զելենսկին խոսել է համաշխարհային առաջնորդների հետ ու կոչով հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Ջո Բայդեն, Բորիս Ջոնսոնի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Գիտանաս Նաուսեդայի հետ։ Այս մասին նա գրել է Telegram-ում։ Նրա խոսքով՝ ինքը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, որ նրանք պատժամիջոցներ կիրառեն Վլադիմիր Պուտինի դեմ, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսեն ու փակեն Ուկրաինայի օդային տարածքն ագրեսորի համար։
Ըստ նշանների՝ Ռուսաստանը ինչ-որ բան է անելու 48 ժամվա ընթացքում․ Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է Ուկրաինայում շուրջ ստեղծված իրավիճակից ու ներկայացրել կանխատեսումներ՝ կապված Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների հետ։ Ջոնսոնի խոսքերը փոխանցում է Sky News-ը։ Նշվում է, որ վաղը Ջոնսոնը COBRA կառավարական կոմիտեի ամբողջական նիստ է անցկացնելու, որպեսզի քննարկվի, թե ինչպես պետք է Բրիտանին արձագանքի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ջոնսոնն ասել է, որ բավական հստակ ապացույցներ…
Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի վարչապետ, Հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության…
Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են․ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մեծ պատիվ է․ ԱՄՆ կոնգրեսականը ՀՀ պետական շքանշանով է պարգևատրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետն այցելել է Ծիծեռնակաբերդ Ուղերձում…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր Է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր Է դարձել. նրա կինը՝ Քերրին, դուստր Է լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի ներկայացուցչին: «Վարչապետը և տիկին Ջոնսոնն ուրախ են այսօր հայտարարել, որ առողջ դուստր Է ծնվել լոնդոնյան հիվանդանոցում»,- հայտարարել Է ներկայացուցիչը: Մայիսին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը և նրա հարսնացուն՝ Քերրի…
Արմեն Սարգսյանին Գլազգոյում դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ժամանել է Գլազգո, որտեղ մասնակցելու է Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ խոշոր համաժողովին։ Սարգսյանին դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որոնց հետ ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել։ Նշենք, որ նախագահը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում ելույթով է հանդես գալու։ Համաժողովը նախագահում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։