բունդես լիգա
Հոֆենհայմի գլխավոր մարզիչը արձագանքել է Ադամյանի գոլին
«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը «Բավարիայի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է Սարգիս Ադամյանի մասին: «Ադամյանին որոշ ժամանակ էր հարկավոր սկզբնական հատվածում: Հիմա նա արդեն արժանի էր մեկնարկային կազմում տեղ գտնելուն: Նա զգում էր թիմակիցների աջակցությունը: Սա երազանք էր նրա համար»,- Շրոյդերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մադրիդ վերադարձը ինձնից է կախված. Աշրաֆ Հակիմի
Պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով «Ռեալ»-ի ֆուտբոլիստ է և վարձավճարով է հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում, խոսել է Մադրիդյան ակումբ վերադառնալու մասին: «Մադրիդ վերադարձը ինձնից է կախված: Եթե ամռանը ես չվերադառնամ «Ռեալ», դա ձախողում չի լնի: Ես ցանկանում եմ զարգանալ, շատ կենտրոնացած եմ այստեղ», – 20-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Շտուտգարտի խաղացողը որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար
«Շտուտգարտի» արգենտինացի կիսապաշտպան Սանտիագո Ասկասիբարը Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Բայերի» դեմ կայացած խաղում թքել է հակառակորդ թիմի խաղացող՝ 19-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի վրա, որի համար պատժվել է կարմիր քարտով ու հեռացվել խաղադաշտից։ Չնայած նրան, որ Ասկասիբարը ներողություն է խնդրել մրցակցից՝ հայտարարելով, որ զղջում է իր արարքի համար, Գերմանական ֆուտբոլային միությունը որոշել է որակազրկել ֆուտբոլիստին մինչև…



